00:00:00

Մեքսիկան բոլիվիական ոստիկանությանը մեղադրել է իսպանացի դիվանագետների մեկնելուն խոչընդոտելու մեջ

14:35, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մեքսիկայի կառավարությունը հայտարարել է, որ բոլիվիական ոստիկանությունը խոչընդոտել է իսպանացի դիվանագետների մեկնելուն, որոնք ավելի վաղ այցով ժամանել էին Լա Պաս քաղաքում Մեքսիկայի դեսպանություն, հայտնում է Reuters-ը: Երկու իսպանացի դիվանագետ պատրաստվում էին դուրս գալ Բոլիվիայում Մեքսիկայի դեսպանի նստավայրից, երբ նրանց հայտնել են, որ իրենց ավտոմեքենաները մի քանի րոպեով կանգնեցնելու են եւ նրանց թույլ չի տրվելու կրկին մտնել դեսպանատան տարածք, իր հայտարարության մեջ նշել է Մեքսիկայի ԱԳՆ-ն: Մեքսիկայի իշխանությունները հայտնել են նաեւ, որ Բոլիվիայի ոստիկանությունը հետապնդել եւ վախեցրել է իր դիվանագիտական կորպուսի աշխատակիցներին Մեքսիկայի իշխանությունների այն որոշման պատճառով, որ 9 մարդու ապաստան է տրամադրելու Լա Պասում դիվանագիտական նստավայրում: Հիշեցնենք, որ Մեքսիկան դիմել էր Միջազգային դատարան՝ Բոլիվիայում իր դիվանագիտական առաքելության հանդեպ հարգանքի ապահովման խնդրանքով: Այս մասին հայտարարել էր Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը: Մեքսիկան Բոլիվիայի կառավարությանը մեղադրել էր իր դիվանագետներին վախեցնելու մեջ: Երկրների հարաբերությունների մեջ սառնությունը սկսվել է այն բանից հետո, երբ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը քաղաքական ապաստան էր տրամադրել Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր