00:00:00

Նոր շարժում. «Դիմակայուն Հայաստան»

22:52, 04 ապրիլ 2018

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կարեւորելով խորհրդարանների դերն ու նշանակություն աղետների ռիսկի կառավարման գործընթացում, մտադիր է նախաձեռնել «Դիմակայուն Հայաստան» շարժում: Ապրիլի 3-ին նախաձեռնության մանրամասները քննարկվել են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի, Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրենի պաշտոնակատար Արա Բարսեղյանի,  «Save the children international» կազմակերպության Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Գուրամ Մատիաշվիլու մասնակցությամբ: Այս նախաձեռնության հիմքը 2017 թվականի հոկտեմբերի 11-13-ը Երեւանում անցկացված «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովն է, որին մասնակցում էին ասիական եւ եվրոպական 17 երկիր եւ մի շարք միջազգային կառույցներ: Համաժողովի վերջին օրը անցկացվեցին «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ: Լսումների արդյունքն ամփոփող «Խորհրդարանականները՝ հանուն աղետների ռիսկի նվազեցման» զեկույցում կարեւորվեց դիմակայունության մշակույթի ձեւավորումը: «Դիմակայուն Հայաստան» նախաձեռնությունը տեղավորվում է 2017 թվականի ապրիլին ընդունված «Աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության» տրամաբանության մեջ:  Հայաստանի ԱՌԿ ռազմավարությունը բխում է մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությունից, համահունչ է «Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ. գործողությունների ծրագրին», ուղղված է կայուն զարգացմանը: Իսկ Սենդայի ծրագրի երկրորդ գերակայություն գլխում՝ «Աղետների ռիսկի պետական կառավարման հզորացում» սահմանված է 11 անհրաժեշտություն, որոնցից մեկը հենց պատգամավորներին է վերաբերում. «Խրախուսել պատգամավորներին աջակցելու աղետների ռիսկի նվազեցման իրականացմանը նոր օրենսդրության մշակման կամ համապատասխան օրենքների վերանայման եւ բյուջետային հատկացումերի միջոցով»: Մայիսին Հայաստանում կանցկացվի աղետների ռիսկի կառավարման ոլորտում կարողությունների զարգացում համաժողով՝ պատգամավորների եւ ԱԺ աշխատակազմի համար: «Դիմակայուն Հայաստան» նախաձեռնության պաշտոնական մեկնարկի մասին՝ առաջիկայում: Արամ ԶԱՔԱՐՅԱՆ Սկզբնաղբյուրը՝ 911tert.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր