00:00:00

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը դեմ է Լիբիա օտարերկրյա ինտերվենցիային

00:51, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քրատուղար Ահմեդ Աբուլ Գեյթը նախազգուշացրել է Լիբիա օտարերկրյա ինտերվենցիայի բացասական հետեւանքների եւ ռիսկերի մասին։ Աբուլ Գեյթը մտահոգություն է հայտնել երկրում իրավիճակի լուրջ թեժացման առիթով՝ կրկնելով «անհապաղ լիցքաթափման» իր կոչը։ Նա նաեւ կոչ է արել բոլոր կողմերին Լիբիայում բանակցությունների մեջ մտնել, որպեսզի վերջ դրվի ռազմական գործողություններին եւ ձեռք բերվի հրադադարի համաձայնություն, որպեսզի «ճանապարհ հարթվի քաղաքական լուծման համար»։ Աբուլ Գեյթը ընդգծել է, որ ԱՊԼ-ն մերժում է «օտարերկրյա միջամտության բոլոր ձեւերը Լիբիայի ներքին գործերին»՝ հայտարարելով, որ կազմակերպությունը կշարունակի ջանքեր գործադրել լիբիական ճգնաժամի կարգավորման համար։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է զորքեր ուղարկել Լիբիա, եթե լիբիական կառավարությունը դիմի նման խնդրանքով։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր