00:00:00

Ստամբուլի բնակիչները դեմ են ջրանցքի կառուցմանը, որի համար պայքարում է Էրդողանը

00:25, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը շարունակում է պայքարել 45 կիլոմետրանոց «Ստամբուլի ջրանցքի» կառուցման համար՝ չնայած հարյուրավոր քաղաքացիների եւ նոր քաղաքապետի դիմադրությանը, հաղորդում է Reuters-ը: Անցած տարի Թուրքիան փաստացի դադարեցրել է ծրագիրը, որի արժեքը գնահատվում է 75 մլրդ լիրա (12,6 մլրդ դոլար), քանի որ տնտեսությունը գտնվում է ռեցեսիայի վիճակում: Սակայն վերջերս Էրդողանը կրկին հայտարարել է այդ ծրագրի առաջնահերթության մասին՝ անհանգստություն առաջացնելով բնապահպանների եւ ճարտարապետների շրջանում: 400 մ լայնությամբ ջրանցքը միացնում է Սեւ ծովը հյուսիսում Մարմարի ծովի հետ, որը թափվում է Միջերկրական ծով: Դա կթեթեւացնի Թուրքիայի խոշորագույն քաղաքը հատող Բոսֆորի նեղուցի վրա երթեւեկությունը: Էրդողանն ասում է, որ ջրանցքն անհրաժեշտ է Բոսֆորի վրա երթեւեկությունը թեթեւացնելու, պատմական կառույցը պահպանելու համար՝ այն անվանելով «էկոլոգիական փրկություն»: Վերջին 2 օրվա ընթացքում Ստամբուլի հարյուրավոր բնակիչներ, որոնք դեմ են այդ խոշոր ծրագրին, խնդրագիր են ստորագրել: Նրանց խոսքով՝ ծրագիրը վնաս է հասցնում քաղաքի շրջակա միջավայրին:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր