00:00:00

Ճապոնիան ականակիր նավ կուղարկի Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային նավարկելի գոտիների պարեկության համար

00:00, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Հաջորդ տարվա սկզբին Ճապոնիան ականակիր նավ կուղարկի Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային նավարկելի գոտիների պարեկության համար, հայտնում է NYT-ը։ Այն կզբաղվի հետախուզական տվյալների հավաքագրումով, որպեսզի ապահովի ճապոնական առեւտրային նավերի «անվտանգությունը եւ օգնի տարածաշրջանում «խաղաղության եւ կայունության» պահպանմանը, ասվում է Ճապոնիայի նախարարների խորհրդի հայտարարության մեջ։ Այդ որոշումը հետեւել է նավթային տանկերների վրա մի շարք հարձակումներին։ Նշվում է, որ ականակիրը կհավաքի տեղեկատվություն, որը «ուղիղ կերպով կազդի տարածաշրջանում նավարկող նավերի անվտանգության վրա»։ Առաքելությունը հաստատվել է մեկ տարով եւ կարող է երկարաձգվել։ Ճապոնիան իր հում նավթի 90 տոկոսը ներկրում է Մերձավոր Արեւելքից, եւ «հաշվիա առնելով աճող լարվածությունը՝ անհրաժեշտ է ամրապնդել տեղեկատվության համակարգը՝ ճապոնական նավերի անվտանգությունը ապահովելու համար»,- հայտարարել է կառավարության նախագահ Յոսիխիդե Սուգան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր