00:00:00

Պաշտոնական. Իբրահիմովիչը վերադարձավ «Միլան»

02:35, 28 դեկտեմբեր 2019 Սպորտ

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մարզական կարիերան կշարունակի իտալական «Միլանում», տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը: Իբրահիմովիչը, որը դեկտեմբերի 31-ին կստանա ազատ գործակալի կարգավիճակ, «Միլանի» հետ կկնքի կես տարվա պայմանագիր՝ 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: «Միլանում» կես տարվա մրցելույթների համար Իբրահիմովիչը կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ: Եթե իտալական ակումբը երկարաձգի շվեդ հարձակվողի պայմանագրի ժամկետը, Իբրահիմովիչը կստանա ևս 6 միլիոն եվրո: Զլատան Իբրահիմովիչը «Միլանում» հանդես է եկել նաև 2010-2012 թվականներին՝ 85 խաղում խփելով 56 գոլ եւ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր