00:00:00

«Գազպրոմը» Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ «Նավթոգազին» 2,9 մլրդ դոլար է վճարել

23:10, 27 դեկտեմբեր 2019 Աշխարհ

«Գազպրոմը» Ստոկհոլմի արբիտրաժի որոշմամբ «Նավթոգազին» 2,9 մլրդ դոլար է վճարել, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ռուսական ընկերության ներկայացուցչին։ Նա հստակեցրել է, որ վճարումը կատարվել է երկու ընկերությունների միջեւ գազային համագործակցության արձանագրություններով նախատեսված ժամկետում։ 2017թ․ դեկտեմբերին եւ 2018թ․ փետրվարին Ստոկհոլմյան արբիտրաժը գազի առաքման եւ տրանզիտի պայմանագրերի շուրջ «Գազպրոմի» եւ «Նավթոգազի» վեճերի կապակցությամբ վճիռ էր կայացրել։ Դատավորները, հաշվի առնելով հակընդդեմ պահանջները, վճռել էին, որ «Գազպրոմը» պետք է ուկրաինական ընկերությանը 2,56 մլրդ դոլար վճարի։ Հետագայում այդ գումարն աճել է տոկոսներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր