00:00:00

Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է Լիբիա զինվորականներ ուղարկելու անհրաժեշտության դեպքում պատրաստ լինելու մասին

22:57, 27 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի Զինված ուժերը պատրաստ է ծառայություն կրելու ինչպես բուն հանրապետության տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Այս մասին հայտարարել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով երկրի զինվորականներին Լիբիա ուղարկելու հնարավորությունը, հայտնում է Türkiye պարբերականը: «Զինված ուժերը պատրաստ է ցանկացած վայրում ծառայություն կրելու՝ լինի դա երկրի ներսում, թե նրա սահմաններից դուրս»,- նշված է պաշտպանական գերատեսչության հայտարարության մեջ: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը բազմիցս հայտարարել է Լիբիա զինվորականներ ուղարկելու պատրաստակամության մասին, եթե Տրիպոլիում Ազգային համաձայնության կուսակցությունն իրեն այդ մասին խնդրի: Անկարան նոյեմբերի 28-ին համագործակցության մասին հուշագիր էր ստորագրել, այդ թվում՝ ռազմական: Էրդողանն այն հաստատել էր դեկտեմբերի 26-ին եւ նույն օրը հայտնել, որ արդեն հունվարին կխնդրի Լիբիա զորք ուղարկելու համար խորհրդարանի թույլտվությունը: Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի հետ համատեղ, եւ աջակցվում է ու ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի կողմից։ Հաֆթարը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր Տրիպոլիի վրա վճռական հարձակման մեկնարկի մասին՝ այնտեղ խրամատավորված ահաբեկչական խմբավորումներին ոչնչացնելու նպատակով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր