Ինչպես տեղեկացնում է NBC-ն, Հետաքննությունների դաշնային բյուրոն կադրեր է հրապարակել վերահսկման տեսախցիկներից, որոնցում երևում է, որ չարագործը նույնիսկ դեմքը չի թաքցրել:
Տղամարդը նախ ուղևորվել է Bank of America և ստիպել է աշխատակցուհուն իրեն կանխիկ գումար տալ գանձարկղից: 20 րոպե անց ամերիկացին արդեն Chase Bank-ում էր: Ի դեպ, բանկից բան գնալիս, նա հասցրել է զգեստափոխվել:
Նշվում է, որ կողոպուտի ժամանակ ոչ ոք չի տուժել: Չի նշվում, թե ինչ չափի գումար է կողոպտչին հաջողվել տանել: