00:00:00

Ֆիլիպիններն արգելել է երկիր մտնել ամերիկացի երկու սենատորի

01:12, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ֆիլիպիններն արգելել է ամերիկացի երկու սենատորի մուտք գործել երկիր եւ սպառնացել է վիզային սահմանափակումներ մտցնել ամերիկացիների համար, եթե Վաշինգտոնը պատժամիջոցներ մտցնի ֆիլիպինցի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մասնակցել են ընդդիմության ղեկավարի բանտարկությանը, տեղեկացնում է AFP-ն։ Նախագահի մամուլի խոսնակ Սալվադոր Պանելոյի խոսքով՝ սենատորներ Ռիչարդ Դուրբինին եւ Փաթրիկ Լիհիին արգելված է մտնել երկիր ԱՄՆ 2020 թվականի բյուջեի ընդունումից հետո, որտեղ կա կետ, որն արգելում է ԱՄՆ մուտք գործել պաշտոնատար անձանց, ովքեր մասնակցել են սենատոր Լեյլա դե Լիմայի բանտարկությանը։ Վերջինը քննադատում է թմրավաճառքի դեմ պատերազմը, որը հայտարարել է երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն։ «Եթե նրանք իրականացնեն այդ կետը, ապա մենք ստիպված կլինենք պահանջել բոլոր ամերիկացիներից, որ գալիս են երկիր, վիզա ստանալ մինչեւ նրանց մուտքի իրավունք ստանալը»,- ասել է Պանելոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր