00:00:00

Եվրահանձնաժողովի նախագահը զգուշացրել է Brexit-ի նոր հետաձգման անհրաժեշտության մասին

00:12, 28 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիան կպայքարեն առեւտրի մասին համաձայնագիր կնքելու համար հաջորդ տարի Brexit-ից հետո: Կողմերը պետք է քննարկեն 2020 թվականից հետո բանակցությունների երկարաձգման մասին հարցը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ֆրանսիական Les Echos թերթին տված հարցազրույցում: ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրսբերումը նախատեսված է հունվարի 31-ին: ԵՄ անդամների եւ Բրիտանիայի կառավարության միջեւ բանակցությունները կարող են սկսվել այդ ամսաթվից հետո եւ պետք է ավարտվեն մինչեւ 2020-ի վերջ, հաղորդում է AP-ը: «Ինձ շատ է մտահոգում այն, որ մենք քիչ ժամանակ ունենք: Ինձ թվում է, որ կողմերը պետք է լրջորեն քննարկեն այն հարցը, թե արդյոք հնարավոր են բանակցություններ այդ կարճ ժամանակահատվածում: Կարծում եմ՝ խելամիտ կլինի ամփոփել արդյունքները տարվա կեսին եւ պայմանավորվել անցումային փուլի երկարաձգման մասին»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր