00:00:00

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

21:54, 04 ապրիլ 2018 Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության  հիդրոմետ ծառայության տվյալների՝ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը՝ ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի և Տավուշի մարզերում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2-ից -3 աստիճան ցուրտ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տնտեսավարողներին հորդորում է. •        փակել ջերմոցները, •        այգու եզրերին քամու ուղղությամբ պատրաստել կրակ վառելու օջախներ՝ այգիների ծխեցման նպատակով: Անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը. •       անհրաժեշտության դեպքում իրականացնել ջերմատների և ջերմոցների լրացուցիչ ջեռուցում. •        սածիլված դաշտերում հնարավորության դեպքում կատարել ոռոգում. •       տնամերձերում՝ սածիլները և կարտոֆիլի ծլած բույսերը հնարավորության դեպքում ծածկել։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր