00:00:00

«Ռուսաստանը դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին». Կրեմլը՝ Թուրքիայի մտադրության մասին

22:16, 26 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է երրորդ երկրների միջամտությանը Լիբիայում ստեղծված իրավիճակին՝ միաժամանակ նշելով, որ հարկավոր է օգնություն ցուցաբերել, որպեսզի այնտեղ առաջացած ճգնաժամը լուծվի: Այս մասին տեղեկացնում է pnp.ru կայքը:
«Ինչ վերաբերում է Լիբիայում իրավիճակին, այն, անխոս, համընդհանուր անհանգստություն է առաջացնում, այդ թվում նաև մեր անհանգստությունը»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ընդգծելով Մոսկվայի շահագրգռվածությունը Լիբիայում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման գործում: Նրա խոսքով՝ երրորդ երկրների միջամտությունը դժվար թե նպաստի Լիբիայում իրավիճակի կայունացմանը: «Սակայն երրորդ երկրների ցանկացած փորձ՝ անուղղակիորեն նպաստելու Լիբիայում ստեղծված խնդիրների լուծմանը և օգնություն ցուցաբերելու կողմերին՝ հասնելու ընդհանուր լուծման, միայն ողջունվում են Ռուսաստանի Դաշնության կողմից»,-ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Լիբիա զինվորականներ ուղարկելու Թուրքիայի մտադրությունը: Պեսկովը նշել է նաև, որ Լիբիան դարձել է հսկայական թվով երկրներից վարձկանների ապաստարան: Նրա խոսքով՝ դա շատ հայտնի երկրների գործողությունների արդյունքն է, որոնք ուղղված են լիբիական պետականությունը կործանելուն: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև ռազմական համագործակցության վերաբերյալ հուշագիրը: Էրդողանը հայտարարել է նաև, որ մտադիր է խորհրդարանին հարցում ներկայացնել թուրքական զինված ուժերը Լիբիայում օգտագործելու վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր