00:00:00

Բրիտանացի դիվանագետները ողջ աշխարհում կանցնեն էլեկտրամոբիլների

20:27, 26 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Բրիտանացի դիվանագետները, որոնք աշխատում են այդ թվում նաեւ Մոսկվայում, կանցնեն էլեկտրական ավտոմեքենաների հանուն շրջակա միջավայրի։ Ինչպես հինգշաբթի տեղեկացրել են Միացյալ թագավորության ԱԳՆ-ում, ավտոպարկը էլեկտրամոբիլներով փոխարինելը ծրագրի մի մասն է, որով դիվանագիտական ծառայությունը վերածվելու է աշխարհում ամենաէկոլոգիականներից մեկին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Ընդհանուր առմամբ, Jaguar I-Pace էլեկտրական քրոսովերները կուղարկվեն Մեծ Բրիտանիայի 30 դիվանագիտական ներկայացուցչություններին՝ Մոնրեալից ու Ռիո դե Ժանեյրոյից մինչեւ եվրոպական մայրաքաղաքներ, Աբու Դաբի եւ Սիդնեյ։ Քաղաքների մեջ, ուր մինչեւ 2020 թվականի ապրիլ կուղարկվեն դիվանագիտական էլեկտրաքարերը, եւ որտեղ կստեղծվեն արագ լիցքավորման կետեր, նշվում է նաեւ Ռուսաստանի մայրաքաղաքը։ Համաձայն հինգշաբթի հրապարակված ծրագրերի, մինչեւ 2022 թվականը ԱԳՆ-ն մտադիր է իր ավտոպարկում ունենալ ածխաթթու գազի զրոյական արտանետմամբ ավտոմեքենաների 25 տոկոս, իսկ մինչեւ 2030 թվականը դրանց թիվը հասցնել 100 տոկոսի։ Բացի այդ, բրիտանական ԱԳՆ-ն մտադիր է արեւային վահանակներ տեղադրել իր դիվանագիտական ներկայացուցչությունների տանիքներին, ինչպես նաեւ լիովին հրաժարվել պլաստիկե բաժակների օգտագործումից։ «Ես ցանկանում եմ, որպեսզի մենք դառնանք «ամենականաչ» դիվանագիտական ծառայությունն աշխարհում։ Բենզինից էլեկտրականի անցումը կօգնի մեզ հասնել այդ նպատակին»,- ԱԳՆ տարածած հայտարարությունում մեջբերվում են փոխնախարար Սայմոն Մակդոնալդսի խոսքերը։ Այս տարվա հունիսին Թերեզա Մեյը, որն այդ պահին զբաղեցնում էր Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, հայտարարել էր, որ մինչեւ 2050 թվականը թագավորությունը ջերմոցային գազերի արտանետումները կհասցնի զրոյի՝ կյանքի կոչելով աշխարհում էկոլոգիայի պաշտպանության ամենակոշտ օրենքներից մեկը։ Մեծ Բրիտանիան կդառնա Մեծ յոթնյակի առաջին երկիրը, որը ջերմոցային գազերի նետտո-արտանետումները կհավասարեցնի զրոյի։ Միեւնույն ժամանակ, իշխանությունները մատնանշում են, որ հինգ տարի անց կգնահատեն այլ երկրների առաջընթացն այս ուղղությամբ։ Այսինքն՝ հայտարարված ծրագրերը կարող են փոխվել, եթե մյուս պետությունները չհետեւեն Լոնդոնի օրինակին։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր