00:00:00

ՌԴ Վորոնեժի մարզում անհայտ անձինք պայթեցրել են պաշտոնյայի մեքենան

19:27, 26 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ՌԴ Վորոնեժի մարզում անհայտ անձինք պայթեցրել են մարզի Ռամոնի շրջանի ղեկավար Նիկոլայ Ֆրոլովի մեքենան: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Պայթյունը տեղի է ունեցել պաշտոնյայի տան մոտակայքում, երբ նա տաքացնում էր մեքենայի շարժիչը ճամփա ընկնելուց առաջ: ԶԼՄ-ների տվյալներով՝ Ֆրոլովը ոտքի վնասվածք է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, որ տարածքը շրջափակվել է, այնտեղ աշխատում են հրշեջներն ու ոստիկանները: Ֆրոլովի մեքենայի պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ՝ «սպանության փորձի» մեղադրանքով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր