00:00:00

Կիանու Ռիվզը գլխավորել է ամենաբարձր հոնորար ստացած կինոաստղերի ցանկը

17:35, 26 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Just Jared պորտալը կազմել է դերասանների ցանկը, որոնք ֆիլմերում դերակատարման համար ամենաբարձ հոնորարներն են ստացել։ Առաջին տեղում Կիանու Ռիվզն է «Մատրիցա» ֆիլմի համար, որի միջոցով 250 մլն դոլար է աշխատել։ Երրկրորդ տեղում Բրյուս Ուիլիսն է, որի եկամուտը «Վեցերորդ զգայարան» ֆիլմում կազմել է 120 մլն դոլար։ Երրորդ հորիզնոկանը զբաղեցրել է Թոմ Քրուզը, որին «Աշխարհերի պատերազմ» ժապավենը 100 մլն դոլար է բերել։ Նույն չափի գոմար աշխատել է ուիլ Սմիթը «Սեւազգեստ մարդիկ» ֆիլմի երրորդ մասի նկարահանման շնորհիվ։ Թոմ Քրուզը հայտնվել է նաեւ հինգերորդ հորիզոնականում «Առաքելությունն անիրագործելի է. ֆանտոմ պրոտոկոլը» ֆիլմի շնորհիվ (75 մլն դրալ)։ Վեցերորդ, յոթերորդ եւ ութերորդ հորիզոնականներում Ռոբերտ Դաունի կրտսերն է, որը 75 մլն դոլար է ստացել «Վրիժառուներ. եզրափակիչ», «Վրիժառուներ. անվերջության պատերազմ», «Երկաթե մարդը 3» նախագծերի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր