00:00:00

ԱԺ-ն հիմնական նիստից հետո ևս մեկ նիստ կանցկացնի

02:45, 27 փետրվար 2018

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: ԱԺ Հանրային կապերի վարչությունից տեղեկացնում են, որ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, ինչպես նաեւ սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տեւողությունը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» օրենքների նախագծերի եւ «Պաշտոնական վիճակագրության մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկման համար կտրամադրվի մինչեւ երկու ժամ: Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 16 հարց, փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 19 հարց: ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հարցապնդման պատասխանը քննարկելու մասին» հարցը հեղինակի համաձայնությամբ կքննարկվի հաջորդ հերթական նիստերի ընթացքում: Խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել նաև «Ազգային ժողովի բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ: Խորհուրդը որոշել է Ազգային ժողովին առաջարկել փետրվարի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև 20:00-ն, անցկացնել լրացուցիչ մեկ նիստ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր