00:00:00

Զոհրապ Եգանյանը ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է

16:20, 26 դեկտեմբեր 2019 Սպորտ

ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ այդ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, որն ընդունվել է։ Զոհրապ Եգանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է. «ՀՖՖ նախագահի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել և այն ընդունվել է: Շնորհակալություն եմ հայտնում Արթուր Վանեցյանին այս ոլորտում ինձ աշխատելու հնարավորություն տալու համար,  ՀՖՖ-ն տարբերվում էր իմ նախորդ աշխատավայրերից, քանզի ֆուտբոլն ինձ համար ավելին էր, քան աշխատանքը, շարունակելու եմ խենթի նման սիրել այն ու երկրպագել հայկական ակումբներին ու հավաքականներին: Շնորհակալություն այն մարդկանց, որոնց հետ պատիվ ունեցա աշխատել, սովորել նրանցից ու կիսվել սեփական փորձով: ՀՖՖ նոր ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, կարևոր չեն անձերը, կարևորը երկիրն է ու մեր ֆուտբոլի զարգացումը: Ժամանակն է, որ մեր թիմերն ու ազգային հավաքականները գրանցեն լուրջ արդյունքներ ու մասնակցեն խոշոր մրցաշարերի, դրան հասնելու համար առկա է ամեն տեսակի պայման:  Կարծում եմ, պակասում է միայն հավատը, մենք դա կարող ենք տղաներ ու աղջիկներ, ոչ մեկն էլ մեզանից առավել  չէ: Բարով մնաք, շնորհակալություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր