00:00:00

Սիրիան ԱՄՆ-ի դեմ հայց կներկայացնի նավթի թալանի պատճառով

15:02, 26 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Սիրիայի իշխանությունները պատրաստվում են հայց ներկայացնել ԱՄՆ-ի դեմ երկրի նավթային ռեսուրսների թալանի պատճառով, չորեքշաբթի հայտարարել է նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Սիրիական Արաբական Հանրապետության իշխանությունները ուսումնասիրում են տարբերակները, թե ինչ օրինական միջոցներ կարող են ձեռնարկվել միջազգային մակարդակով, որպեսզի հայց ներկայացվի ընդդեմ ԱՄՆ-ի, քանի որ այն գողանում է սիրիական նավթը եւ խախտում ՍԱՀ ինքնիշխանությունը»,- ասել է Շաաբանը լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքի հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ սիրիական տարածքն ու նավթահանքերը կազատեն ամերիկյան եւ այլ ներկայությունից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի ռազմական գործողության ֆոնին այդ շրջանից դուրս էր բերել զորքերի մի մասը։ Ամերիկացի զինվորները ոչ մեծ քանակությամբ մնում են երկրի հարավում եւ արեւելքում, որտեղ նրանք, Պենտագոնի հայտարարությամբ, օգնում են տեղի քրդական կազմավորումներին «պահպանել» նավթահանքերը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Թուրքիային վաճառում է սիրիական նավթահանքերից թալանած նավթը։ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները 2014 թվականից Սիրիայում ռազմական գործողություն են իրականացնում առանց երկրի իշխանությունների թույլտվության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր