00:00:00

Շառլ Ազնավուրին նվիրված երեկույթ՝ Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցում

20:59, 04 ապրիլ 2018 Մշակույթ

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հրանտ Դինքի անվան հ. 44 հիմնական դպրոցում կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները կատարել են աշխարհահռչակ երգչի ստեղծագործությունները, ներկայացրել դրվագներ նրա կյանքից: Ցերեկույթն անցկացվել է զուգահեռաբար հայերեն և ֆրանսերեն: Նշենք, որ Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոցում ֆրանսերենն ուսուցանվում է որպես երրորդ օտար լեզու: Հիշեցնենք, որ ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայրաքաղաքի կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարատեսակ միջոցառումներ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր