00:00:00

Մահացել է «Ընկերները» սերիալի հայտնի սաունդթրեքի հեղինակը

02:28, 26 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ում 72 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր և երգերի հեղինակ Ալլի Ուիլիսը: Ինչպես տեղեկացնում է Variety-ն, ամերիկուհին մահացել է դեկտեմբերի 24-ի երեկոյան:
Պարբերականի տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտի կանգը: Ուիլիսը լայն լսարանին հայտնի է «Ընկերները» սերիալի սաունդթրեքով՝ I’ll be there for you ստեղծագործությամբ: Երգը սկզբում մեկ րոպե տևողություն է ունեցել, այնուհետև The Rembrandts խմբի երաժիշտներն ընդլայնել են այն՝ հասցնելով ամբողջական մակարդակի: Ուիլիսը եղել է «Գրեմմի» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ Էդդի Մերֆիի մասնակցությամբ «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» ֆիլմի և «Մանուշակագույն դաշտերի ծաղիկները» մյուզիքլի երաժշտությունների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր