00:00:00

Ֆեյսբուքը «տրոլների ֆաբրիկայի» հետ կապված 100-ավոր հաշիվներ և էջեր է արգելափակել

03:58, 05 ապրիլ 2018 Աշխարհ

Ֆեյսբուք սոցիալական ցանցը մի քանի հարյուր հաշիվներ և էջեր է ջնջել, որոնք ստեղծվել են ռուս օգտատերերի կողմից, որոնք կապված են այսպես կոչված «տրոլների ֆաբրիկայի»՝ «Ինտերնետային հետազոտությունների գործակալության» հետ: Այս մասին ասվում է Ֆեյսբուքի՝ երեքշաբթի հրապարակված հայտարարության մեջ: Ըստ այդ հայտարարության՝ ջնջված էջերի մեծ մասը պատկանել են Ռուսաստանի Դաշնային լրատվական գործակալությանը, որը, ինչպես պարզել են Ֆեյսբուքի փորձագետները, «տեխնոլոգիապես և կառուցվածքայնորեն միահյուսված» են Ինտերնետ հետազոտությունների գործակալության հետ, այդպիսով դառնալով՝ ԱՄՆ-ում քրեական հետապնդման ենթակա ամերիկյան ընտրական գործընթացին միջամտելու համար: Ֆեյսբուքի ղեկավար Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ գործակալությունը «անընդհատ խաբել է և մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց ամբողջ աշխարհում, և նրանց նյութերը մեզ Ֆեյսբուքում անցանկալի են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր