00:00:00

Դեկտեմբերի 26-ին սպասվում է 2019-ի վերջին եւ ամենավտանգավոր արեւի խավարումը

23:55, 25 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Դեկտեմբերի 26-ին տեղի կունենա արեւի խավարում, որը, ինչպես կարծում են աստղաֆիզիկոսները, կդառնա ամենավտանգավորը 2019 թվականին։ Այն անվանում են օղակային արեւի խավարում, ինչպես նաեւ «հրե օղակ» կամ «լույսի օղակ», տեղեկացնում է Forbes-ը։ Նման երեւույթ տեղի է ունենում, երբ Լուսինը գտնվում է Երկրից մեծ հեռավորության վրա, քան լիակատար խավարման ժամանակ, եւ չի կարող ծածկել Արեւը լիովին, ինչի արդյունքում գոյանում է լուսային օղակ։ Դիտողները կարող են այդ երեւույթը տեսնել 3 րոպե 40 վայրկյանում։ Խավարումը կսկսվի համաշխարհային ժամանակով ժամը 03:43-ին կամ երեկոյան ժամը 10։43-ին Հյուսիսամերիկյան արեւելյան ժամանակով (EST) ու երեկոյան 7։43-ին Խաղաղօվկիանոսյան ստանդարտ ժամանակով (PST)։ Խավարումը կարող են տեսնել Հնդկաստանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի, Սինգապուրի եւ Մալայզիայի բնակիչները։ Մասնագետները նշում են, որ «առավել դրամատիկ» ձեւով խավարումը կերեւա Սաուդյան Արաբիայում, Էլ Հուֆուֆ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Էր Ռիադից մի քանի ժամ հեռավորության վրա։ Որոշ պահեր կարելի է տեսնել նաեւ Ռուսաստանում՝ Ուրալում, Սիբիրի հարավում եւ Հեռավոր Արեւելքում։ Սակայն չի կարելի անզեն աչքով հետեւել «հրե օղակին», այլապես դա կարող է հանգեցնել կուրացման։ Օղակին պետք է նայել հատուկ ակնոցների կամ հեռադիտակի առջեւի մասի արեւային ֆիլտրերի միջով։ Համեմատության համար. արեւի լիակատար խավարումը հուլիսին կարելի էր տեսնել անզեն աչքով։ Սա երրորդ արեւային խավարումն է 2019 թվականին։ Առաջինը հունվարի 6-ին էր Ռուսաստանում, երկրորդը՝ հուլիսի 2-ին Հարավային Ամերիկայում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր