00:00:00

Զելենսկին ՌԴ-ից պայմանագրային հիմքով էլեկտրաէներգիայի ներկրումն արգելող օրենք է ստորագրել

23:30, 25 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Էլեկտրաէներգիայի շուկայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների փաթեթը, որով արգելվում է երկկողմ համաձայնագրերով էլեկտրաէներգիա ներմուծել Ռուսաստանից:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին ասվում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: «Օրենքն արգելք է սահմանում Ռուսաստանի Դաշնությունից երկկողմ համաձայնագրերով ներկրվող էլեկտրաէներգիայի մատակարարման և վաճառքի համար երկրի ներքին շուկայում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մամլո ծառայությունից հավելել են, որ նախարարներն իրավունք ունեն չեղարկել այդ օրենքը՝ «Ուկրաինայի միասնական էներգահամակարգում արտակարգ իրավիճակներից խուսափելու համար»:
Ուկրաինայի խորհրդարանը համապատասխան օրինագիծը հաստատել է դեկտեմբերի 4-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր