00:00:00

Թուրքիան կրկին հայտարարել է, որ չի հրաժարվի ռուսական Ս-400 համակարգերից

23:19, 25 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիան կրկին հայտարարել է, որ չի հրաժարվի ռուսական Ս-400 համակարգերից եւ չի խոնարհվի ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքի ներքո, հաղորդում է Bloomberg-ը: «ԱՄՆ-ը ասել է, որ մեզ չի վաճառի Patriot համակարգերը, եթե մենք չհրաժարվենք Ս-400-ից: Մենք չենք կարող համաձայնել այդ նախապայմանի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը: «Կոնգրեսում գերիշխում են իռացիոնալ հակաթուրքական տրամադրություններ, եւ դա այդքան էլ լավ չէ թուրք-ամերիկյան հարաբերությունների համար: Նրանք պետք է իմանան, որ սպառնալիքների նման լեզուն Թուրքիային չի տանի այնտեղ, որտեղ նրանք ցանկանում են»,- ասել է նա: Թուրքիան մտադիր է գնել Ս-400-երի երկրորդ մարտկոցն ու այդ համակարգերի համատեղ մշակում սկսել Մոսկվայի հետ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մինչ այժմ չի ընդունել օրենքը, որը նախագահին թույլ է տալիս պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի դեմ, որը սպառազինություն է գնում Ռուսաստանից: Սակայն Սենատի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որն ապահովում է օրենքի պահպանումը: Նախորդ անգամ, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ, որպեսզի ստիպի ազատ արձակել ձերբակալված ամերիկացի քահանային, լիրան կորցրել է մոտ 30 տոկոս, ինչը թուրքական տնտեսությանը հանգեցրել է ռեցեսիայի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր