00:00:00

Անկարան դեռեւս պատրաստ է քննարկել Լիբիա զինվորներ ուղարկելու հնարավորությունը. Էրդողան

22:43, 25 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Անկարան դեռեւս պատրաստ է քննարկել Լիբիա զինվորներ ուղարկելու հնարավորությունը, եթե Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարությունից նման խնդրանք ստանա: Այս մասին Թունիսում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք երբեք որեւէ ուրիշ երկրում չենք գտնվել առանց [այդ պետության իշխանությունների կողմից] հրավերի: Եթե համապատսխան հրավեր ստացվի, ապա մենք այն կքննարկենք»,- ասել է թուրք առաջնորդը: Նրա ելույթի հեռարձակումը կատարվել է Թուրքիայի նախագահի Twitter-յան պաշտոնական էջում: Դրանից բացի, Էրդողանը հանդես է եկել պնդմամբ, որ հիմա Լիբիայում է «մասնավոր «Վագներ» ռազմական ընկերության առնվազն 2 հազար զինյալ»: Էրդողանի խոսքով՝ Լիբիայում են նաեւ զինյալներ Սուդանից, որոնց թիվը հասնում է ավելի քան 5 հազարի: Դեկտեմբերի 23-ին Լիբիայի ԱՀԿ-ի ղեկավար Ֆաիզ Սարաջը հաստատեց, որ դիմել է Անկարային ռազմական օգնության համար։ Նոյեմբերին ստորագրված լիբիա-թուրքական հուշագիրը ռազմական ոլորտում համագործակցության մասին նախատեսում է տեխնիկայի, սարքավորումների եւ սպառազինության մատակարարումների հնարավորություն ցամաքային, ծովային եւ օդային գործողություններում օգտագործելու համար։ Ներկայում Լիբիայում զուգահեռ գոյություն ունեն գործադիր իշխանության երկու մարմիններ՝ Ֆաիզ Սարաջի միջազգայնորեն ճանաչված ԱՀԿ-ն եւ Աբդալա Աբդուռահման աթ Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում՝ խորհրդարանի հետ համատեղ, եւ աջակցվում է ու ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի կողմից։ Վերջինը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ իր զինված ուժերը ձեռնարկում են «վճռական մարտը մայրաքաղաքի համար»։ Լիբիայի ազգային բանակի հրամանատարությունը ավելի վաղ քանիցս ընդգծել էր, որ կդիմակայի ցանկացած օտարերկրյա ինտերվենցիայի Լիբիայում, ինչպես նաեւ սպառնացել է խորտակել Թուրքիայի ռազմական օգնություն տեղափոխող նավերը եւ խփել տրանսպորտային ինքնաթիռները։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր