00:00:00

Փարիզի շուրջն ավելի քան 400 կիլոմետր ձգվող խցանումներ են առաջացել

00:30, 05 ապրիլ 2018 Աշխարհ

Փարիզի շուրջն ավելի քան 400 կիլոմետր ձգվող խցանումներ են առաջացել ֆրանսիացի երկաթուղայինների գործադուլի երկրորդ օրվա հետեւանքով: Այս մասին հայտնել Է BFM հեռուստաալիքը: Սովորական օրերին քաղաքի մերձակա ճանապարհներին կուտակումների չափերը չեն գերազանցում 200 կիլոմետրը. սակայն գործադուլի պայմաններում ավտոտրանսպորտի օգտագործումը շատ ավելի ինտենսիվ Է դարձել: Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) աշխատողների գործադուլը «չի թուլացնում իր լարվածությունը»: Երթուղի Է դուրս բերվել, կախված ուղեգծերից, TGV արագընթաց գնացքների սոսկ 10 – 20 տոկոսը, որոնք կարեւորագույն դեր են խաղում աշխատավորությանը մեծ քաղաքներ հասցնելու հարցում: Երթուղիներում Է տարածաշրջանային գնացքների 50 տոկոսից ոչ ավելին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր