00:00:00

Որ ապրանքների արտադրությունը կտուժի ԱՄՆ-Չինաստան «պատերազմի» պատճառով

03:00, 05 ապրիլ 2018 Աշխարհ

Միացյալ Նահանգները հրապարակել Է Չինաստանից շուրջ 50 միլիարդ դոլար գումարի ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պլանավորում Է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել: Այս միջոցը նախատեսված Է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավելի վաղ ստորագրված «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագրում: Ցուցակում, մասնավորապես, ներառված են չինական արտադրության այնպիսի ապրանքներ, ինչպիսք են ավտոմոբիլները, մոտոցիկլետները, երկաթուղային տրանսպորտը, հաստոցները, բժշկական եւ այլ սարքավորանքը, ավիացիոն պահեստամասերը, արբանյակները՝ ընդամենը 1,3 հազար անուն: ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը հայտարարել Է, որ պատրաստ Է համաչափ պատասխան տալ Վաշինգտոնի ձեռնարկած միջոցներին, որոնք կհամապատասխանեն ազդեցության ուժով եւ մասշտաբներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր