00:00:00

Էրդողանը եւ Ջոնսոնը հեռախոսով քննարկել են Սիրիայի եւ Լիբիայի իրավիճակը

20:20, 24 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, որոնց ընթացքում նրանք քննարկել ենք իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում, տեղեկացրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային հարցեր, առաջին հերթին իրավիճակը Սիրիայում եւ Լիբիայում»,- ասվում է հաղորդագրությունում։ Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից։ 2017-ի վերջին հայտարարվեց Սիրիայում եւ Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի մասին։ Երկրի առանձին շրջաններում շարունակվում են գրոհայինների մաքրումները։ Ներկա պահին առաջին պլան են մղվում քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձի հարցը։ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի տապալումից եւ սպանությունից հետո 2011 թվականին Լիբիան փաստորեն դադարեց գոյություն ունենալ որպես միասնական պետություն։ Այժմ երկրում երկիշխանություն է։ Արեւելքում ժողովրդի ընտրած խորհրդարանն է, իսկ արեւմուտքում, Տրիպոլի մայրաքաղաքում, կառավարում է ՄԱԿ եւ Եվրամիության օժանդակությամբ ձեւավորված Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ։ Երկրի արեւելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ եւ համագործակցում են Լիբիական ազգային բանակի հետ՝ մարշալ Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, որը այս տարվա ապրիլից չի դադարեցնում Տրիպոլին գրավելու փորձերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր