00:00:00

Կադիրովը կարծում է, որ ընտանեկան բռնության մասին օրենքը կարող է «քայքայել ընտանիքը»

18:39, 24 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը քննադատել է ընտանեկան-կենցաղային բռնության կանխման մասին օրինագիծը՝ այն անվանելով քայքայիչ ընտանիքի ինստիտուտի համար։ Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում, տեղեկացնում է Չեչնիայի «Գրոզնի» պետական հեռուստառադիոընկերությունը։ «Ռուսաստանում փորձեր են արվում ընդունելու օրենք ընտանեկան բռնության մասին։ Դրանով իսկ քայքայվում է ընտանիքի ինստիտուտը»,- ասել է նա։ Կադիրովի խոսքով՝ նման միտումները տեղի են ունենում եվրոպական երկրներում, որտեղ «չկա սովորույթների, ավանդույթների, ընտանիքի ինստիտուտի ընկալում»։ «Դրա համար էլ նրանք կամաց-կամաց դառնում են այն, ինչ հիմա են, ամուսնանում են շների, հանգուցյալների, չգիտեմ էլ ում հետ»,- ավելացրել է նա։ Ինչպես նշում է ՌԲԿ-ն, https://www.rbc.ru/ ընտանեկան բռնության մասին օրինագիծը առայժմ Պետդումայի քննարկմանը չի ներկայացվել, բայց դրա տեքստին առաջարկում են ծանոթանալ Դաշնության խորհրդի կայքում։ Այն որոշակի ընտանեկան-կենցաղային բռնության սահմանում է մտցնում եւ նախատեսում է պաշտպանական կարգադրություններ, որոնք պետք է զոհին պատնեշեն ագրեսորից։ Առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ կարծիքները հասարակությունում տարբեր են։ Օրինագծի աջակցության մասին հայտարարել է «Միասնական Ռուսաստանի» գերագույն խորհրդի քարտուղար Անդրեյ Տուրչակը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը խոստովանել է, որ Ռուսաստանում գոյություն ունի ընտանեկան բռնության խնդիրը։ Պատրիարք Կիրիլն ասել է, որ անհրաժեշտ է օրինագծին վերաբերվել «մեծ զգուշությամբ», ինչպես «ընտանեկան կյանք ներխուժելու ցանկացած փորձի»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «խառը» վերաբերմունք ունի այդ նախաձեռնության հանդեպ եւ կոչ է արել մինչեւ վերջնական որոշում կայացնելը մանրակրկիտ ուսումնասիրել դրա հետեւանքները։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր