00:00:00

Կանադայում 7 ժամում 5 երկրաշարժ է գրանցվել

17:42, 24 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Կանադայի արևմտյան Վանկուվեր կղզու մոտակայքում երկուշաբթի՝ դեկտեմբերի 23-ին, 7 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տարբեր ուժգնության հինգ երկրաշարժ, հաղորդում է CBC-ն:
«Վանկուվեր կղզու հյուսիս-արևմտյան մասում յոթ ժամվա ընթացքում տեղի ունեցած հինգ երկրաշարժերից հետո տուժածների մասին հաղորդումներ չեն ստացվել»,- ասված է հրապարակման մեջ: Առաջին՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 8-ին: Այնուհետև երկուսը գրանցվել են ժամը 12-ի սահմաններում (5,6 և 5,8 մագնիտուդ ուժգնությամբ), ևս մեկը՝ 12:56-ին (6,0 մագնիտուդ ուժգնությամբ) և 3:38-ին (4,8 մագնիտուդ ուժգնությամբ): Բոլոր հինգ երկրաշարժերը տեղի են ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Պորտ Հարդի քաղաքից ավելի քան 100 կմ հեռավորության վրա: Հաղորդվում է, որ Կանադայի երկրաշարժերի կենտրոնը ցունամիի վտանգի մասին նախազգուշացումներ չի տվել։ Վանկուվեր կղզին, որի մոտակայքում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել, գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, սակայն վերջին մահացու երկրաշարժը տեղի է ունեցել այստեղ 70 տարի առաջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր