00:00:00

Բրազիլիայի նախագահը հոսպիտալացվել է ընկնելուց հետո

16:06, 24 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հոսպիտալացվել է նախագահական նստավայրում ընկնելուց հետո, տեղեկացնում է AP-ը։ Նա հասցվել է Բրազիլիայի մայրաքաղաք, ԶՈւ հիվանդանոց, որտեղ զննել են նրա գլուխը։ Ինչպես տեղեկացրել է նրա աշխատակազմը, բուժզննումը որեւէ խնդիր չի հայտնաբերել։ Նշվում է, որ նախագահը հսկողության տակ կգտնվի 6-12 ժամ։ Բրազիլական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Բոլսոնարոն սայթաքել է լոգարանում եւ հարվածել գլուխը։ Այս ամիս, միառժամանակ առաջ Բոլսոնարոն խորհրդականներին ասել էր, որ չափազանց հոգնած է, եւ խնդրել էր կրճատել օրակարգը մինչեւ տարեվերջ։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր