00:00:00

Մեքսիկան մեղադրել է Բոլիվիային իր դիվանագետներին վախեցնելու մեջ

15:44, 24 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մեքսիկան մեղադրել է Բոլիվիային իր դիվանագետներին վախեցնելու մեջ։ Մեքսիկայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «խորապես մտահոգված է» Մեքսիկայի դեսպանի նստավայրի եւ Բոլիվիայում Մեքսիկայի դեսպանատան «չափից ավելի» հսկմամբ հետախուզության եւ անվտանգության ծառայության մոտ 150 բոլիվիացի աշխատակիցների կողմից, տեղեկացնում է Reuters-ը։ Ամերիկյան պետությունների կազմակերպությանն (ԱՊԿ) ուղղված նամակում Մեքսիկան ասել է, որ բոլիվիացիները «վախեցնում» են դիվանագիտական անձնակազմին եւ փորձել են «կանգնեցնել եւ զննել» դեսպանի մեքենան։ Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դիտարկում է Լատինամերիկյան եւ կարիբյան պետությունների ընկերակցությունից դուրս գալու հնարավորությունը, որովհետեւ Մեքսիկան դառնալու է կազմակերպության նախագահողը 2020 թվականին։ Բոլիվիան նույնպես մեղադրել է Մեքսիկային «ոչ բարեկամական պահվածքի» համար՝ հայտարարելով, որ վերջինը «հաճույքով» չի ընդունում Անյեսի նախագահությունը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր