00:00:00

Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալի մոտ փոշենման զանգված է հայտնաբերվել

20:10, 04 ապրիլ 2018 Իրավական

Արմավիր քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դատապարտյալներից մեկի մոտ 1.5 գրամ սպիտակ փոշենման զանգված են հայտնաբերել: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, ապրիլի 3-ին` ժամը 22:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Կ-ի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերել են անձեռոցիկի մեջ փաթեթավորված 1,5 գրամ սպիտակ փոշենման զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր