00:00:00

ԱՄՆ Պետքարտուղարությունը սենատորներին խնդրել է մեղմել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

14:25, 24 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ Պետքարտուղարությունը սենատորներին հղած ծառայողական գրության մեջ ներկայացրել է իր անհամաձայնությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելքում Անկարայի ռազմական գործողության անցկացման եւ ռուսական Ս-400 ԶՀՀ-ների գնման հետ: «Ոչ պաշտոնական տեսլական» անվանմամբ համապատասխան փաստաթուղթը հրապարակել է The Daily Beast լրատվական պորտալը: Խոսքն օրինագծի մասին է, որը պատրաստել էին հանրապետական Ջեյմս Ռիշը (Այդահո նահանգ) եւ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի նահանգ): Այն ավելի վաղ ստացել էր ամերիկյան օրենսդիր մարմնի վերին պալատի արտասահմանյան գործերով պալատի հավանությունը եւ հիմա պետք է քննարկվի Սենատում, որի ժամանակ կարող են շտկումներ կատարվել: Նախաձեռնությունն, ի թիվս այլոց, վաշինգտոնյան վարչակազմին պարտավորեցնում է CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքով Անկարայի դեմ սահմանափակումներ մտցնել՝ Ս-400-ի գնման հետ կապված, ինչպես նաեւ ԱՄՆ իշխանություններին արգելում է «Թուրքիայի կառավարությանը մատակարարել պաշտպանական նշանակության ապրանքներ, ծառայություններ եւ տեխնոլոգիաներ», եթե դրանք կարող են օգտագործվել Սիրիայում գործողության ժամանակ: Պետքարտուղարության կարծիքով՝ օրինագծում շարադրված մի շարք սահմանափակումներ մտցնելը կարող է հանգեցնել «Ռուսաստանից կամ այլ հակառակորդներից Թուրքիայի կախվածության մեծացմանը»: «Ամերիկյան զենքի պաշարների բացակայությամբ այս սահմանափակումները կարող են Թուրքիային դրդել միություն փնտրել Ռուսաստանի հետ՝ որպես իր սպառազինության գլխավոր աղբյուր, ինչը կազդի ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության վրա»,- ընդգծվում է գրության մեջ: Պետքարտուղարությունը նաեւ կարծում է, որ ներկայիս տեսքով օրենսդրական նախաձեռնությունը կարող է վնաս հասցնել պաշտպանական ոլորտում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի առեւտրային հարաբերություններին եւ բացասաբար անդրադառնալ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերի վրա: Պետքարտուղարությունը սրանով պայմանավորված կոչ է անում օրինագծում փոփոխություններ կատարել՝ ուղղված, մասնավորապես, որոշ սահմանափակող միջոցների մեղմացմանը՝ դրանք իրականացնելիս բացառություններ կիրառելու հնարավորություն ընձեռելու ճանապարհով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր