00:00:00

Այն, ինչ արել է Միացյալ Նահանգները, խաթարել է Պեկինի եւ Վաշինգտոնի փոխադարձ վստահությունը․ Վան Ի

03:43, 24 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ի կողմից Չինաստանի հանդեպ առեւտրային, տնտեսական եւ գիտական սահմանափակումները, ինչպս նաեւ նրա ինքնիշխանության հանդեպ ոտնձգությունները ազդում են համընդհանուր կայունության եւ զարգացման վրա, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ղեկավար Վան Ին։ Ըստ նրա, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ կապերի 40 ամյակն այս տարի պետք է դառնար կարեւոր տարելից երկու կողմերի համար։ «Ցավոք, Միացյալ Նահանգները հետեւողականորեն սահմանափակումներ էր մտցնում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առեւտուրը, գիտությունը եւ տեխնիկան, ինչպես նաեւ Չինաստանի տարածքային ինքնիշխանությանը վերաբերող հարցերում Չինաստանի վրա ճնշում էր գործադրում»,- նշել է նա։ «Այն, ինչ արել է Միացյալ Նահանգները, խաթարել է Պեկինի եւ Վաշինգտոնի փոխադարձ վստահությունը, ինչպես նաեւ ազդել է ողջ աշխարհի կայունության եւ զարգացման վրա»,- ավելացրել է նա։ Վան Ին շեշտել է, որ Չինաստանը կպաշտպանի իր շահերն ու օրինական զարգացման իրավունքը եւ ոչ ոք կամ ոչ մի ուժ չի կարող 1,4 միլիարդ չինացիներին կանգնեցնել մոդեռնիզացիայի ճանապարհին։ Չինաստանն ուզում է Միացյալ Նահանգների հետ ծագող խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով եւ փոխադարձ հարգանքի հիման վրա, ավելացրել է նա։ «Մենք հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կվերականգնի Չինաստանի իր օբյեկտիվ եւ ճիշտ ընկալումը»,- նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր