00:00:00

Անկարան դժգոհ է Խաշոգջիին սպանողների հանդեպ դատավճռից

03:18, 24 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության համար հինգ մարդու մահապատժի եւ եւս երեքին ազատազրկման ենթարկելու Սաուդյան Արաբիայի որոշումը շատ հեռու է արդարադատությունից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյը։ «Դատարանի այսօր հրապարակած որոշումը շատ հեռու է մեր երկրի եւ միջազգային հանրության այն սպասելիքներից, որ այդ սպանությունը ամբողջովին բացահայտված է, եւ որ արդարությունը հաղթել է»,- հայտարարել է Ակսոյը։ Խաշոգջին ամերիկյան Washington Post թերթի թղթակից էր եւ 2017-ից ապրում էր ԱՄՆ-ում։ 2018թ․ հոկտեմբերի 2-ին, մտնելով Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն, նա անհետացել էր։ Բարձրացված աղմուկից հետո հոկտեմբերի 20-ին ՍԱ պետական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ լրագրողը մահացել է հյուպատոսության աշխատակիցների հետ վեճի հետեւանքով։ Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ Խաշոգջիի սպանությունը եղելէ կանխամտածված եւ կազմակերպված, իսկ նրա մարմինն անդամահատվել եւ ոչնչացվել է։ Թուրքիան եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները կարծում են, որ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բին Սալմանը։ Էր Ռիադը հերքում է սպանությանը արքայազնի առնչությունը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր