Հաղորդագրությունների փոխանակման ԱՄԷ-ում հանրահայտ ToTok հավելվածն իրականում լրտեսական գործիք է, որը իշխանություններն օգտագործում են օգտատերերին հետեւելու համար, վստահեցնում է The New York Times-ը՝ հղում կատարելով ԱՄՆ պաշտոնատար անձանց։
Կառավարությունը ToTok-ն օգտագործում է հետեւելու համար նրանց խոսակցություններին, գտնվելու վայրին, լուսանկարներին եւ այլ տվյալների, ովքեր ներբեռնում են հավելվածը հեռախոսներում։
ԱՄԷ-ն վաղուց արգելափակել է FaceTime-ը, WhatsApp-ը եւ հաղորդագրությունների փոխանակման մյուս հավելվածները։ Emirati media-ն օգտագործում է ToTok-ը որպես այլընտրանք երկրում գտնվող արտասահմանցիների համար, որպեսզի նրանք կարողանան անվճար հարազատներին զանգել։
The Times-ը ToTok-ին բնութագրել է որպես կառավարությանը անձնական տվյալներին անվճար հասանելիություն տրամադրելու միջոց, քանի որ միլիոնավոր օգտատերեր ներբեռնում եւ օգտագործում են հավելվածը իրենց հեռախոսներում՝ կուրորեն թույլ տալով գործառույթների միացումը։
Ինչպես շատ այլ հավելվածներ, ToTok-ը հարցում է կատարում գտնվելու վայրի մասին, իբր որպեսզի եղանակի ստույգ կանխատեսում տրամադրի, հայտնում է Times-ը։ Այն նաեւ հարցում է տալիս հեռախոսում կոնտակտների հասանելիության համար, ենթադրաբար, որպեսզի օգնի օգտատերերին շփվել ընկերների հետ։ Հավելվածը նաեւ հասանելիություն ունի միկրոֆոններին, նկարահանման խցիկներին, օրացույցին եւ այլ տվյալների։
ToTok-ը դեռեւս չի արձագանքել Times-ի հոդվածին՝ իր բլոգում նշելով, թե հավելվածի ստեղծման նպատակներից մեկը եղել է հուսալի եւ պարզ կապի հարթակի ստեղծումը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ ToTok-ն ունի օգտատերերի տվյալների պաշտպանության համար անվտանգության բարձր ստանդարտներ եւ գաղտնիության ապահովման միջոցներ, որոնք համապատասխանում են միջազգային պահանջներին։
The Times-ը վստահեցնում է, որ «տեղնիկական վերլուծությունը» եւ փորձագետների հետ հարցազրույցները ցույց են տվել, որ ToTok-ի հետեւում կանգնած Breej Holding ընկերությունը հավանաբար կապված է կիբեռանվտանգության էմիրաթական DarkMatter ընկերության հետ, որը վարձել է ԿՀՎ եւ ԱԱԳ նախկին վերլուծաբաններին ու սերտ կապերի մեջ է ԱՄԷ-ի կառավարության հետ։