00:00:00

Վենետիկում փողոցները վերստին ջրի տակ են անցել Ծննդյան տոների նախաշեմին

02:07, 24 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Վենետիկում փողոցները վերստին ջրի տակ են անցել Ծննդյան տոների նախաշեմին:
Այդ մասին հաղորդել են Իտալիայի զանգվածային լրատվամիջոցները:
Դրա հետեւանքով ջրով Է ծածկվել փողոցների մեծ մասը, զբոսաշրջիկները եւ քաղաքի բնակիչները հարկադրված են քայլել վերնահարթակներով: Հեղեղումն այնքան լուրջ չի եղել, որքան սպասվում Էր. փորձագետները կանխատեսել Էին, որ ջրի մակարդակը կբարձրանա մինեւ 150 սանտիմետրի նշագիծ:
Վենետիկում խոշոր հեղեղում տեղի ունեցավ նոյեմբերին: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը նորմայից վեր բարձրացավ 187 սանտիմետրով: Հեղեղման պատճառով քաղաքում սահմանվեց արտակարգ դրության ռեժիմ: Տարերային աղետի զոհ դարձավ երկու մարդ:
Իտալիայում Վենետիկի հեղեղումներն անվանում են «բարձր ջուր»: «Բարձր ջրի» գալու մասին խոսում են, երբ այն զրո կետից, որը գտնվում Է Վենետիկի Պունտա դելլա Սալյուտեի թաղամասում, բարձրանում Է 110 սանտիմետրից ավելի, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր