00:00:00

ԱՄՆ-ը տիեզերքը «մարտադաշտի» է վերածում․ Պեկին

00:42, 24 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ-ը տիեզերքը «մարտադաշտի» է վերածում։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով Տիեզերական ուժեր ստեղծելու ԱՄՆ-ի որոշումը, հայտնում է AFP-ը։ «ԱՄՆ-ի այդ գործողությունները շատ են խախտում խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի օգտագործման շուրջ միջազգային փոխհամաձայնությունը եւ անմիջական սպառնալիք են ներկայացնում տիեզերական տարածքի, խաղաղության եւ անվտանգության համար»,- մամուլի համար ճեպազրույցում ասել է Գեն Շուանը։ Նա միջազգային հանրությանը կոչ է արել «զբաղեցնել շրջահայաց եւ պատասխանատու դիրք, որպեսզի տիեզերքը նոր մարտադաշտ չդառնա»։ Վերջին տարիներին Չինաստանը զգալի միջոցներ է ներդնում տիեզերքում եւ միլիարդավոր դոլարներ է ներդնում իր ռազմական տիեզերական ծրագրի մեջ՝ հույս ունենալով 2022թ․ անձնակազմով տիեզերական կայան արձակել։ Նոյեմբերին՝ 2020թ․ Մարսի վրա Պեկինի առաջին առաքելության նախաշեմին, նա ավարտել է այդ մոլորակի վրա իր հետազոտական տիեզերանավի փորձարկումները։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր