Զալկալիանին ասել է, որ հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել համատեղ տարածաշրջանային, տրանսպորտային եւ էներգետիկ նախագծի քննարկմանը։
«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվել համատեղ տարածաշրջանային տրանսպորտային-էներգետիկ նախագծերի քննարկմանը։ Արձանագրվել են Տրանսկասպյան խողովակաշարի նախագծի իրականացման կարեւորությունը եւ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի դերը Կասպյան տարածաշրջանից Եվրոպա էներգիայի փոխանցման եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Ընդգծվել են արդեն հաջող իրականացված Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում էներգետիկ նախագծերը։
Միեւնույն ժամանակ, նախարարները մեկ անգամ եւս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համակարգումը Հարավային էներգետիկ միջանցքի լիակատար իրականացման համար։ Ընդգծվեց նաեւ Տրանսանատոլիական գազատարի (TANAP) երկրորդ փուլի ավարտման կարեւորությունը, որը բացվել է վերջերս՝ նոյեմբերի 30-ին Թուրքիայում։ Պետք է նշել, որ նախագծի իրականացումը նպաստում է եվրոպական էներգետիկ անվտանգության ոլորտում նոր իրողության ձեւավորմանը»,- ասել է Դավիթ Զալկալիանին։