00:00:00

Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել առողջապահական ծրագրերին

20:02, 04 ապրիլ 2018 Առողջություն

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է առաքելության այցով Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի առողջապահական թիմին` նորանշանակ ղեկավար Ադաննա Ճուկվումայի (առողջապահական ոլորտի մասնագետ) գլխավորությամբ։ Թիմի կազմում էին  գործառնությունների ավագ պատասխանատու Ջոհան Անգերսը, ծրագրի օգնական Գաբրիել Ֆրանսիսը և առողջապահական հարցերով խորհրդատու Մարիաննա Կոշկակարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի համաձայնագրի փոփոխությունը, որը ստորագրման փուլում է։ Համաձայն փոփոխության Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված սկրինինգային ծրագիրը կշարունակվի հաջորդող երեք տարվա ընթացքում։ Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում և Վայոց Ձորի մարզում կկառուցվեն բժշկական նոր կենտրոններ, որոնք կհագեցվեն բժշկական սարքավորումներով ու կահույքով: Համաշխարհային բանկի առողջապահական թիմի հետ Լևոն Ալթունյանը քննարկել է ծրագրի շրջանակներում շահագործման հանձնված ՀՀ ԱՆ «Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» զարգացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարի վերահսկողության ներքո, ինչպես նաև էլեկտրոնային առողջապահության համակարգի և կլինիկական ուղեցույցների ու գործելակարգերի ներդրմանը վերաբերող հարցերը` դիտարկելով Համաշխարհային բանկի կողմից հնարավոր աջակցության տարբերակները: Հանդիպմանը մասնակցել  են  ՀՀ ԱՆ ԱԾԻԳ տնօրեն Արայիկ Բաղրյանը և ՀՀ ԱՆ աշխակազմի Ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Անի Հարությունյանը:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր