00:00:00

The Yomiuri Shimbun-ն անվանել է տարվա գլխավոր իրադարձությունները

00:21, 23 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Հոնկոնգում ընթացող լայնածավալ բողոքի ակցիաները, ինչպես նաև ապրիլին տեղի ունեցած Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհումը անցնող տարվա գլխավոր իրադարձություններն են ճապոնական խոշորագույն The Yomiuri Shimbun պարբերականի ընթերցողների վարկածով:
Համապատասխան վարկանիշը պարբերականը հրապարակել է դեկտեմբերի 22-ին:
Հոնկոնգում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են տեղական իշխանությունների կողմից արտահանձնման մասին օրինագիծ ընդունելու մտադրության պատճառով, որը թույլ է տալիս իրավախախտին հանձնել մայրցամաքային Չինաստանին: Չնայած այս նախաձեռնության չեղարկմանը, հակակառավարական ցույցերը չեն դադարել: Ձերբակալվել է ավելի քան 6 հազար մարդ, բայց դա չի ազդել ցույցերի մասշտաբի վրա, նշում է պարբերականը:
2019-ի երկրորդ կարևորագույն իրադարձությունը Նոտր Դամ տաճարի հրդեհումն է, որը տեղի է ունեցել ապրիլի 15-ին և մարվել է միայն հաջորդ օրը: Հրդեհը ոչնչացրել է տաճարի սրաձողի վերին հատվածը և տանիքի մեծ մասը: Տաճարի վերականգնման համար մոտ 900 միլիոն եվրո է հանգանակվել ամբողջ աշխարհում, իսկ վերականգնման աշխատանքները կսկսվեն միայն 2021 թվականից հետո:
Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղում շվեդ բնապահպան-ակտիվիստ Գրետա Թունբերգի ելույթն է ՄԱԿ-ում, որում նա ուշադրություն է հրավիրել բնապահպանական խնդիրների վրա և քննադատել աշխարհի առաջնորդներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր