00:00:00

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները սուրբծննդյան պուդինգ են պատրաստել վետերանների համար

17:35, 22 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի չորս սերնդի ներկայացուցիչները՝ տարեց միապետ Էլիզաբեթ 2-րդից մինչև մանկահասակ թագաժառանգ արքայազն Ջորջը, գալիք Սուրբ ծննդի կապակցությամբ տոնական պուդինգ են պատրաստել պատերազմի վետերանների համար: Համապատասխան լուսանկարները, որոնցում պատկերված են թագուհին, նրա որդին՝ արքայազն Չարլզը, թոռը՝ արքայազն Ուիլյամը, ու ծոռը՝ արքայազն Ջորջը, հրապարակել է Daily Mail պարբերականը: Նշվում է, որ Էլիզաբեթ 2-րդի և Մեծ Բրիտանիայի ապագա երեք թագավորների լուսանկարներն արվել են Բուկինգհեմյան պալատում: Պարբերականը նկատում է, թե ինչ հիացած հայացքով է թագուհին նայում 6-ամյա ծոռանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր