00:00:00

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների օրինագիծը

00:59, 22 դեկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, որը վերաբերում է «Հյուսիսային հոսք-2» գազատարին: Կոնգրեսում ավելի վաղ ընդունված փաստաթուղթը սպառնում է սառեցնել այդ նախագծում ներգրավված ընկերությունների և օտարերկրյա քաղաքացիների բանկային հաշիվները, ինչպես նաև վերջիններիս զրկել Ամերիկա մուտք գործելու իրավունքից, գրում է Azatutyun.am լրատվական կայքը: Գլխավոր կապալառուն՝ Allseas ընկերությունը, արդեն հայտարարել է, թե դադարեցնում է շինարարությունը՝ ամերիկյան նոր օրենքի հնարավոր հետևանքներն ուսումնասիրելու համար: 1200-կիլոմետրանոց գազատարով նախատեսվում է ռուսական գազը Բալթիկ ծովով հասցնել Գերմանիա՝ շրջանցելով Ուկրաինան: Գազամուղի մեծ մասն արդեն կառուցված է, անցած շաբաթ «Գազպրոմ»-ը հայտարարել էր, թե վերջնական փուլի ավարտմանը մնացել է մոտ հինգ շաբաթ: Պաշտոնական Վաշինգտոնը, մինչդեռ, նախագծի առաջին օրից քննադատում էր և պնդում, որ այն խորացնելու է Եվրամիության կախվածությունը ռուսական գազից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր