00:00:00

Հոնկոնգում հունիսից հակաիրավական գործունեության համար բերման են ենթարկվել 80 ուսուցիչ

22:07, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Հոնկոնգի ոստիկանությունը հակակառավարական ցույցերի 7 ամիսների ընթացքում բերման են ենթարկել 80 ուսուցիչների` հակաիրավական գործունեության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է  РИА Новости-ն՝ հղում անելով Հոնկոնգի կրթության կառավարման վարչությանը:
Բացի այդ, վարչությունը 123 բողոքներ է ստացել կապված ուսուցիչների վարքի հետ, դրանցից 74-ի մասով հետաքննությունները արդեն ավարտվել են: Բողոքների մեծ մասը ուսուցիչների նկատմամբ եղել է համացանցում ատելություն սերմանելու, խտրական հայտարարություններ անելու և ոչ պատշաճ ուսումնական նյութեր պատրաստելու համար: Հինգ ուսուցիչների նկատողություններ են տրվել, 7-ն էլ նախազգուշացումներ են ստացել: Վարչության ղեկավար Յան Ժունսունը այս շաբաթ քաղաքի դպրոցներին երկու նամակ է ուղարկել: Առաջին նամակում նշվել էր ուսուցիչների և աշակերտների պարտականություններն ու իրավունքները և կոչ էր արվել չմասնակցել ապօրինի գործողությունների: Երկրորդ նամակում նշվել էր վարչության պահանջները, որոնց չհետևելու դեպքում ուսուցիչները կարող են տարբեր պատիժներ կրել, ընդհուպ մինչև մանկավարժական գործունեության լիցենզիայից զրկումը: Այն ուսուցիչները, որոնց նկատմամբ արդեն բողոքներ են ներկայացվել, կհեռացվեն մանկավարժական գործունեությունից, քանի դեռ չի ապացուցվել նրանց անմեղությունը: Վարչությունը տեղյակ է պահել նաև, որ բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներից  մոտ 1000-ը անչափահասներ են: Հիշեցնենք, որ բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: Եթե փոփոխություններն ընդունվեն, ապա դա թույլ կտա Հոնկոնգին կասկածյալներին հանձնել Չինաստանի մայրցամաքային հատվածին, Թայվանին, Մակաոյին, որոնց հետ շրջանը չունի արտահանձնման մասին համաձայնագրեր: Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի չինովնիկներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին: Օրենքի ընդունումը ժամանակավորապես կասեցվել է Հոնկոնգի իշխանությունների կողմից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր