00:00:00

Ֆրանսիայում Google ընկերությանը տուգանել են 150 միլիոն եվրոյով

21:30, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ֆրանսիայի հակամենաշնորհային ծառայությունը 150 միլիոն եվրոյով տուգանել է ամերիկյան Google ընկերությանը՝ շուկայում գերակայող դիրքի չարաշահման համար: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում անելով ֆրանսիական Le Monde թերթին: Ֆրանսիական ծառայությունը կարծում է, որ Google-ի գովազդային հարթակի կանոնները «ոչ արդարացի և պատահական են», իսկ օգտատերերի օգտահաշիվները առանց լուրջ պատճառաբանության ջնջվում են: Google-ի գործունեության հետաքննությունն սկսվել է 2015 թվականին, երբ արգելափակվել էր ֆրանսիական GibMedia թերթի օգտահաշիվը: Թերթն ինքն իրեն տուժող է ճանաչել, քանի որ իր հաշիվը փակելը ավելի բարենպաստ պայմաններ է առաջացրել մրցակիցների համար: Հակամենաշնորհային ծառայությունը մեղադրում է Google-ին համաձայնագրերը փոխելու և դրա մասին օգտատերերին չտեղեկացնելու մեջ, ինչի պատճառով էլ արգելափակվել են օգտահաշիվները: Google ընկերությունը պատրաստվում է վիճարկել այս մեղադրանքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր