Հունվարին մեկնարկելիք տրանսֆերային իրարանցմանը «Բարսելոնան», մեծ հաշվով, անմասն կմնա: Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն պարզաբանել է.
«Ես իրապես գոհ եմ իմ տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների խաղից: Տրանսֆերային պատուհանի ընթացքում էական փոփոխություններ չենք ունենա»,- մասնագետի խոսքն է մեջբերել Goal.com-ը: