00:00:00

Վոլգոգրադում ձերբակալել են ժամկետային զինծառայողի, որն Ադրբեջանում գտնվում էր հետախուզության մեջ

18:01, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Ադրբեջանում հետախուզության մեջ գտնվող ժամկետային զինծառայողը, որը կասկածվում է լիազորությունների չարաշահման և ծառայակիցներից գումարների շորթման համար, ձերբակալվել է Վոլգոգրադում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ներքին գործերի նախարարության Վոլգոգրադի մարզի գլխավոր վարչությանը:
Վարչության տվյալներով՝ Ադրբեջանի ռազմական քննիչները քրեական գործ են հարուցել 20-ամյա տղամարդու նկատմամբ, որը ժամկետային զինծառայություն էր անցնում Ադրբեջանում: Նրան կասկածում են լիազորությունների չարաշահման և զինծառայակիցներից գումարների շորթման համար, սակայն նա թաքնվել է քննությունից և լքել է Ադրբեջանի տարածքը: Դեկտեմբերի 20-ին հաջողվել է ձերբակալել նրան Վոլգոգրադում: «Երիտասարդը ոստիկանների կողմից բերման է ենթարկվել Վոլգոգրադի Դերժինսկու շրջանից, որտեղ նա թաքնվում էր ազգականների մոտ»,- ասված է վարչության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ներկայում զինծառայողին տեղափոխել են դատախազություն, որպեզի արտահանձնեն Ադրբեջան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր