00:00:00

Հայտնի են դարձել Forbes-ի վարկածով տարվա «անհաջողակ միլիարդատերերը»

16:58, 21 դեկտեմբեր 2019 Աշխարհ

Forbes պարբերականը ներկայացրել է միլիարդատերերի ցուցակը, որոնք 2019 թվականին զգալի կորուստներ են ունեցել։ Առավել մեծ գումար է կորցրել Հնդկաստանի երկրորդ ամենահարուստ մարդը՝ Ազիմ Փրեմջին։ Խոսքը 14․1 մլրդ դոլարի մասին է։ Մարտի կեսերին նա հայտարարել էր Wipro Limited ՏՏ ընկերության մի մասն իր բարեգործական հիմնադրամին փոխանցելու մասին։ Ընդհանուր առմամբ իր բիզնես կարիերայի ընթացքում նա բարեգործությանն է ուղղել 21 մլրդ դոլար։ Գործարարի կապիտալը կազմում է 7․2 մլրդ դոլար։
Երկրորդ տեղում Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է, ում ընդհանուր կարողությունը 12 ամիսների ընթացքում կրճատվել է 13․1 մլրդ դոլարով։ Ներկայում նրա ունեցվածքը գնահատվում է 109․7 մլրդ դոլար։ Այս տարի նա աշխարհի ամենհարուստ մարդկանց վարկանիշում առաջին հորիզոնականը զիջել է Բիլ Գեյթսին և Բեռնար Առնոյին։ Նշվում է, որ Բեզոսը փողերից զրկվել է ամուսնալուծության պատճառով։ Նա կնոջն է փոխանցել ընկերության իր բաժնետոմսերի 25 տոկոսը։
Երրորդ տեղում հնդկական Essel Group մեդիահոլիդինգի ղեկավար Սուբհաշ Չանդրան է, ով մեկ տարում կորցրել է 3․4 մլրդ դոլար և դուրս մնացել միլիարդատերերի ցուցակից։ Այժմ նրա կարողությունը գնահատվում է 600 մլն դոլար։ Տարեսկզին Essel-ին մեղադրել են ընկերության հետ կապերի մեջ, որը հնդկական իշխանությունների կողմից ստուգումների է ենթարկվել խարդախությունների և կասկածելի տարանցումների գործով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր